Քաղաքապետարանը 160 մլն դրամ է փոխանցել «Սանիթեքին»

Քաղաքապետարանը 160 մլն դրամ է փոխանցել «Սանիթեքին»

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքին» է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։

Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեկ» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ «Սանիթեքի» աշխատակիցների մի քանի բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով իրենց աշխատավարձը: Ընկերությունից աշխատակիցներին տեղեկացրել էին, որ աշխատավարձերը չեն վճարվում, քանի որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չի կատարել։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ։ Ակցիայի մասնակիցները սպառնում են փակել ճանապարհները՝ նշելով, որ իրենք ողորմություն չեն ուզում, այլ իրենց աշխատավարձը:

«Սանիթեքի» աշխատակիցներն իրենց աշխատավարձը չեն ստացել օգոստոսից: Քաղաքացիները հերթական բողոքի ցույցից հետո «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանն օգոստոս ամսվա համար պետք է փոխանցեր 430 միլիոն, բայց փոխանցել է միայն 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---