ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար. Ուժային ճանապարհով հակամարտությունները լուծելու ցանկացած փորձ անհաջողության է մատնված

PanARMENIAN.Net - «Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է բաց երկխոսություն հակամարտության կողմերի միջեւ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը ցույց տվեց, որ այս առումով Հայաստանը հանդես է գալիս խաղաղության եւ համագործակցության դիրքերից: Մենք համոզված ենք, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-այսօր Երեւանում մեկնարկած «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, նման խորհրդաժողովների անցկացումը կնպաստի սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը: «Մենք գտնում ենք, որ ուժային ճանապարհով հակամարտությունները լուծելու ցանկացած փորձ անհաջողության է մատնված եւ տնտեսական եւ մարդկային կորուստներ կբերի: Այս համատեքստում Հայաստանը մեծապես կարեւորում է քաղաքական, տնտեսական եւ մշակութային երկխոսության զարգացումը սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ»,-նշել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---