Մոսկվայում պարեկային աշխատանքներ կանեն անօդաչու թռչող սարքերի օգնությամբ![]() 4 հոկտեմբերի 2019 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին մոսկովյան քաղաքային իշխանությունները տենդեր են հայտարարել՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ քաղաքում վիդեոմոնիթորինգ անելու համար: Այս մասին հայտնել է baza.io-ն: Մեկամյա պայմանագրի համար Մոսկվայի ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտը պատրաստ է 60 մլն ռուբլի տրամադրել: Նշված գումարով պոտենցիալ կապալառուն պետք է ապահովի քաղաքի ենթակառուցվածքների վիդեոնկարահանումը դրոնի օգնությամբ: Ըստ նախագծի՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչները կապալառուին հատուկ պատվերով խնդրում են նկարահանել այս կամ այն շինությունը՝ նշելով նկարահանման կոնկրետ ժամանակը: Արդյունքները նախատեսվում է հրապարակել հատուկ web-պորտալում: Ընդհանուր առմամբ՝ դրոնով քաղաքում մոնիթորինգ իրականացնելու նախագիծը դրական է գնահատվել փորձագետների կողմից, բայց նաև նշվում է, որ քաղաքային իշխանությունը կարող էր խնայել, եթե նախատեսեր աշխատել ԱԹՍ-երով, որոնք օպերատոր չեն պահանջում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |