Երեւանն ու Լոնդոնը պետք է ակտիվացնեն քաղաքական եւ առեւտրա-տնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Հայաստանի արտգոծնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների եւ համագործակցության գծով գլխավոր քարտուղար Դեվիդ Միլիբենդի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Մեծ Բրիտանիայի հետ համակողմանի եւ բազմաբովանդակ փոխշահավետ համագործակցության զարգացումը եւ իր այցն այդ ուղղությամբ Հայաստանի հաստատակամության հավաստումն է: Նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական քաղաքական երկխոսությունը - առ-տրատնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, - երկու երկրների համագործակցության առաջնային խնդիրներից է վերոհիշյալ ոլորտներում հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացումը: Նախարար Նալբանդյանն ու պետքարտողար Միլիբենդը մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նա հույս հայտնեց, որ համապատասխան քաղաքական կամքի դրսեւորման պարագայում կողմերը կարող են հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը:



Դեվիդ Միլիբենդի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները` ընդգծելով, որ գործընթացի նպատակն է դրանց լիակատար կարգավորումը, - Հայաստանը հաստատակամ է շարունակելու քայլերն այդ ուղղությամբ: Միլիբենդը բարձր է գնահատել Հայաստանի քայլերը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---