Փաշինյան. ՀՀ-ն իսկապես դառնալու է աշխարհում ՏՏ ոլորտի կարևոր կենտրոններից մեկը

Փաշինյան. ՀՀ-ն իսկապես դառնալու է աշխարհում ՏՏ ոլորտի կարևոր կենտրոններից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանում տպավորիչ աճ է գրանցում տեխնոլոգիական ապրանքների արտահանումը. Առաջին յոթ ամսվա կտրվածքով՝ միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40,9%-ով , իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34,4%-ով: Այս մասին ասել լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացման ժամանակ:

Վարչապետն իր խոսքում հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության՝ դարձնելով Հայաստանը իսկականան տեխնոլոգիական կենտրոն:

«Այս նպատակը մեզ հասանելի և իրատեսական է թվում նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական նորարարությունների հեղինակներ են»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կերոսինային լամպը, դոլարի կանաչ գույնը, մազեր չորացնող սարքավորումը, մեխանիկական բետոնախառնիչը, գունավոր հեռուստացույցը, ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը, բանկոմատը և ոչ միայն աշխարհին հայտնի են դարձել հենց հայերի շնորհիվ:

«Ոլորտում մեր շատ հայրենակիցներ լրջագույն հաջողություններ են գրանցում և այդ փաստը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանն իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարևոր կենտրոններից մեկն աշխարհում: Այս նպատակով մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում՝ նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչև 2023 թվականն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10% եկամտային հարկ: Որպես արդյունք մեր երկրում ՏՏ ոլորտը վերջին 7 տարում աճել է շուրջ 5 անգամ՝ գրանցելով 20-25%-անոց աճ»,- նշել է Փաշինյանը:

Դիմելով համաժողովի հյուրերին՝ Փաշինյանն ընդգծել է, որ հավատում են, թե Հայաստանը կարող են դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար և հույս է հայտնել, որ այս իրադարձությունը շատ բան կփոխի տեխնոլոգիական աշխարհի և ՀՀ-ի հարաբերություններում:

WCIT 2019-նը Հայաստանում անցկացվում է հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» թեմայով համաժողովին ներկա են լինելու տեխնոլոգիական մտքի առաջատարներ՝ ամբողջ աշխարհից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---