Աշոտյանը հիշեցրել է` WCIT 2019-ը Երևանում անցկացնելու որոշումը կայացվել է 2016-ին 7 հոկտեմբերի 2019 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխանագահ Արմեն Աշոտյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում մեկնարկած WCIT-2019 համաժողովին, հիշեցրել է, որ համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2016-ին: «Այսօր Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որի երեկվա նախերգանք-համերգը իրոք փառահեղ էր:Զերծ կմնամ շահարկելուց թե երբ և ինչպես է կայացվել նման գրանդիոզ միջոցառումը Երևանում անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանն իր երեկվա խոսքում ընդգծեց, որ «Համաժողովը Երևանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը», իսկ տվյալ որոշումը կայացվել է դեռևս 2016 թվականին: Հուսամ, որ իշխանական քարոզիչները նույնպես կզսպեն իրենց գայթակղությունը սեփական կառավարմանը վերագրել նման նշանակության միջոցառումը, քանզի այս նախաձեռնության հետևում իրականում ոլորտի նվիրյալներն են, մարդիկ, որոնք տարիներ շարունակ դարձնում են Հայաստանը IT համաշխարհային նշանակության կենտրոն՝ դպրոցից մինչև տնտեսություն, անվտանգությունից մինչև առողջապահություն: Եվ յուրաքանչյուր կառավարության սրբազան պարտքն է աջակցել նման մարդկանց, ինչն արվել է թե նախկինում, և տեսնում եմ, որ շարունակվում է նաև այսօր: Իշխանությունները կգան ու կգնան: Ուստի ցանկանում են հենց այդ մարդկանց և կոնգրեսի ամբողջ կազմկոմիտեին խորին շնորհակալություն հայտնել իրենց նվիրումի համար: Հայաստանը հենց դուք եք, ձեր նման մարդիկ»,-ասվում է գրառման մեջ: «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» թեմայով Երևանում մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ը: Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից են Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» |