ՌԵԳ-ը կարող է մասնակցել Իրան-Հայաստան ե/գ շինարարությանը, բայց չի կարող ֆինանսավորել այդ նախագիծը

PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղային գծեր» ԲԲԸ-ն (ՌԵԳ) կարող է մասնակցել Հայաստանից Իրան տանող երկաթուղային գծի շինարարությանը, բայց պատրաստ չէ ֆինանսավորել այդ նախագիծը ոչ իր ներդրման ծրագրից, ոչ իր միջոցներից, որոնք Հայկական երկաթուղային գծի մեջ է ներդնում կոնցեսիոն համաձայնագրից ելնելով:



«Հայաստանը անհրաժեշտ է համարում նոր երկաթուղային գիծ կառուցել Իրանի հետ միանալու համար: Այդ շինարարությունն իրականացվելու է ոչ թե կոնցեսիոն գումարների` «ՌԵԳ» ԲԲԸ-ի ներդրումների, այլ ուրիշ աղբյուրների հաշվին»,- հայտնել է մոնոպոլիայի նախագահ Վլադիմիր Յակունինը: Նրա խոսքերով, հազիվ թե դրանք միայն հայկական կողմի ներդրումները լինեն: «Ես չեմ բացառում, որ այդ առիթով կարող են լինել միջպետական համաձայնություններ կայանալ. Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում: Այնպես որ ես կարծում եմ, որ դա, ամենայն հավանականությամբ, ֆինանսական կոնսորցիում է լինելու»,- ասել է Յակունինը:



«Մենք մեր փորձաքննության, ինֆրակառույցների կառուցման գործում մեր ունակությունների տեսակետից պատրաստ ենք դիտարկել մեր մասնակցության հնարավորությունը, բայց ներդրումները պետք է այլ աղբյուրներից կանխորոշվեն եւ ոչ թե ՌԵԳ-ի ներդրումային ծրագրից»,- նշել է ընկերության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---