Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար 9 հոկտեմբերի 2019 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջոն.Բ. Գուդենաֆին, Մ.Սթենլի Ուիթինգեմին և ճապոնացի Ակիրա Յոշինոյին լիթիում-իոնային մարտկոցների մշակման և կատարելագործման համար: Նոբելյան կոմիտեն նշել է, որ լիթիում-իոնային մարտկոցներն օգտագործվում են բոլոր սարքերում՝ սմարթֆոններից մինչև նոութբուքեր և էլեկտրամոբիլներ: Բացի այդ, մարտկոցներն ունակ են էներգիա կուտակել արևից և քամուց, ինչը թույլ է տալիս չօգտագործել հանածո վառելիք, գրում է «Վեդոմոստին»: Լիթիում-իոնային մարտկոցների մշակումը սկսվել է 1970-ականների նավթային ճգնաժամի շրջանում: Ուիթինգեմը սկսել է մշակել այն մեթոդները, որոնք թույլ կտային էներգիա ստանալ առանց հանածո վառելիքի օգտագործման: Հետագայում նրա կատարած աշխատանքը կատարելագործել է Գուդենաֆը և, վերջապես, Յոշինոն ստեղծել է առաջին կենսունակ մարտկոցը, որի անոդը պոլիացետիլենից է: Արդյունքում ստացվել է թեթև մարտկոց, որը կարելի է բազմիցս լիցքավորել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին |