Ապօրինի հատված 56 ծառ է հայտնաբերվել

Ապօրինի հատված 56 ծառ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված, տարբեր տրամագծերի կաղնի, բոխի, հացենի տեսակների 56 ծառ։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն՝ իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու նպատակով։

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են, հայտնում է Բնապահպանության եվ ընդերքի տեսչական մարմինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---