«Էրեբունի-Երևանի» բյուջեից մոտ 46 մլն դրամ՝ տոնական բրենդավորմանը10 հոկտեմբերի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2801» միջոցառման համար հատկացված 190 միլիոն դրամ բյուջեից 45 միլիոն 840 հազար դրամը տրամադրվել է տոնական բրենդավորմանը (լոգոտիպ, պաստառներ, տեսահոլովակ, ձայնագրություն, վարչական շրջանների համար նախատեսված շապիկներ, գրիչներ և այլն): Այդ մասին ասուլիսի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել: 128 միլիոն 638 հազար դրամ էլ տրամադրվել է 13 միջոցառման համար (12 վարչական շրջաններում, և 1 պաշտոնական միջոցառում), հայտնում է Aysor.am-ը: «Նախորդ տարի Հայկ Մարությանի բանակցությունների ու բազմաթիվ քննարկումների արդյունքում ի սկզբանե 1 միլիարդից ավելի նախատեսված գումարից «Էրեբունի-Երևան 2800»-ին հատկացված բյուջեն դարձվեց 813 միլիոն 525 հազար դրամ: Սակայն ծախսվեց 507 միլիոն 602 հազար դրամը: Այս տարի այդ թիվն առավել նվազեցրինք՝ արդյունքում ունենալով միջոցառումներ ոչ թե միայն Փոքր կենտրոնում, այլև՝ ամբողջ Երևանում», - ասել է նա: Մրցույթին մասնակցած, սակայն թղթաբանական ու որակական բացթողումներ արած մի շարք կազմակերպությունների արգելվել է միջոցառումը կազմակերպել, մի քանիսն էլ (այդ թվում՝ ճանաչված կազմակերպություններ) հայտնվել են «սև ցուցակում», որոնք 2 տարի հնարավորություն չեն ունենա մասնակցելու Երևան քաղաքի միջոցառումների համար կազմակերպվող մրցույթներին։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» |