ԵՄ. Կովկասում անվտանգության ապահովման եւ հակամարտությունների կանխման գործում Թուրքիայի նշանակությունն աճել է

PanARMENIAN.Net - Կովկասում անվտանգության ապահովման եւ հակամարտությունների կանխման գործում Թուրքիայի նշանակությունն աճել է: Այդ մասին ասվում է Եվրամիություն մտնելու ճանապարհին բարեփոխումների իրականացման գործընթացում Թուրքիայի գրանցած առաջընթացի վերաբերյալ ամենամյա զեկույցի ծրագրում, որը կհրապարակվի նոյեմբերի 5-ին: Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ բարեփոխումները «Թուրքիան կայունության աղբյուր են դարձրել» անհանգիստ տարածաշրջանում, որը տուժեց Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի պատճառով: «Թուրքիան կառուցվածքային դեր է խաղում Կովկասում եւ Միջին Արեւելքում, քանի որ հանդես եկավ Կովկասյան համագործակցության պլատֆորմի ստեղծման առաջարկով, միջնորդ է հանդիսանում Իսրայելի եւ Սիրիայի միջեւ խաղաղ բանակցություններում եւ երկխոսություն է սկսել Հայաստանի հետ»,- նշվում է զեկույցում:



Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը չկարողացավ իրականացնել այն հաջորդական եւ համակողմյա բարեփոխումների ծրագիրը, որը կմոտեցներ Անկարան ԵՄ-ին:



Զեկույցի ծրագրում նաեւ նշվում է, որ, թեեւ Թուրքիան փոփոխություններ է ներմուծել ՔՕ 301-րդ հոդվածի մեջ, որը սահմանափակում է խոսքի ազատությունը, բայց ձեւակերպումները նրանում նույնն են մնացել: Վերանայված տարբերակը նախատեսում է թույլտվություն` այդ հոդվածի հիման վրա քրեական գործ բացելու երկրի արդարադատության նախարարի կողմից: Այդ ամենը առաջ է բերում այն վախը, որ հոդվածը կարող է քաղաքական բանավեճերի առարկա դառնալ, ասվում է զեկույցում, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---