Google-ում ռուսները սկսել են ավելի շատ փնտրել Գարեգին Նժդեհի անունը14 հոկտեմբերի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Google-ում հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը որոնողների թիվն աճել է ռուսների շրջանում՝ հասնելով ամբողջ տարվա ընթացքում առավելագույնի: Հոկտեմբերի 12-ին, ըստ Google Trends-ի, ռուսական տարբեր քաղաքներից գործչի ազգանվան որոնման աճն ավելացել է պատիկներով, գրանցելով վերջին ամսվա ամենաբարձր արդյունքու։ Համակարգը ցույց է տալիս միայն բուն աճը՝ չցուցադրելով հարցումների քանակական ավելացումը։
Որոնողական համակարգի առաջին էջերում հիմնականում դրական երանգի ինֆորմացիա է՝ Նժդեհի կյանքի, գործունեության մասին: Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա որակել է «ցինիկ քայլ»: Պատասխանելով Իլհամ Ալիևի ելույթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Իլհամ Ալիևը պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձեր է անում և անհարգալից վերաբերմունք դրսևորում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |