ՄՃԽ. ՆԱՏՕ-ն պետք է օգնի երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների միջեւ29 հոկտեմբերի 2008 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ցանկանում է հզոր բանակ ստեղծել «վերադարձնելու» համար Լեռնային Ղարաբաղն ու հարակից յոթ շրջանները Հայաստանի հետ բանակցությունների կամ ռազմական ճանապարհով: Այդ մասին ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Ինչպես նշվում է փաստաթղթում, Բաքուն ավելացնում է իր ռազմական բյուջեն, սակայն ադրբեջանական բանակը դեռեւս առավելության չի հասել հայկական բանակի համեմատ: Ադրբեջանի զինված ուժերը բարեփոխման կարիք ունեն կաշառակերության մակարդակը նվազեցնելու եւ թափանցիկությունն ավելացնելու համար: «Մոտ ապագայում պատերազմը Լեռնային Ղարաբաղում քիչ հավանական է: Սակայն ՆԱՏՕ-ն, որը նպաստում է ռազմական բարեփոխումների անցկացմանը, պետք է օգնի Ադրբեջանին ավելի լավ հասկանալ խաղաղապահ սկզբունքներն ու պատերազմի օրենքները եւ օգնի շփումների եւ երկխոսության հաստատմանը Հայաստանի ու Ադրբեջանի զինվորականների միջեւ: ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նույնպես պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը, դրդելու համար Հայաստանին ու Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման...ՆԱՏՕ-ն պետք է ուշադիր վերանայի իր ռազմավարական նպատակները կովկասյան երկրների ԶՈՒ- հետ աշխատանքի ժամանակ, հատկապես նրանց հետ, ով ներգրավված է հակամարտությունների մեջ: Ռազմական համագործացություն իրականացնելով Ադրբեջանի հետ, ՆԱՏՕ-ն պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի բանակի ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության վրա, դուրս չգա Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներից, քնաի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ: ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի ու Ադրբեջանի վրա, որպեսզի կողմերը կարողանան փոխզիջման հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած սկզբունքների հիման վրա»,-ասվում է ՄՃԽ զեկույցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |