ԱՄՆ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ռուսաստանի նախաձեռնությունը30 հոկտեմբերի 2008 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվացմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմակը: «Մենք աշխատել ենք այդ խնդրի վրա բավական երկար ժամանակ եւ շատ ջանքեր ենք գործադրել, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք ողջունում ենք Մոսկվայի նախաձեռնությունը եւ հուսով ենք, որ այն հաջողությամբ կպսակվի»,-ասել է ՄըքՔորմակը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը ՌԴ նախագահի մասնակցությամբ` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Մինչ այդ հոկտեմբերի 31-ին ՌԴ մայրաքաղաքում կհանդիպեն Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները, իսկ նոյեմբերի 1-ին տեղի կունենա նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այդ հանդիպումների արդյունքները կզեկուցվեն նախագահներին, որից հետո նրանք կբանակցեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |