Արտաշատում թունավորված երեխաներից 2-ը դեռ հիվանդանոցում են16 հոկտեմբերի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման հետևանքով հիվանդանոց տեղափոխված երեխաներից 2-ը դեռ հիվանդանոցում են՝ Արտաշատի ԲԿ-ում: Այդ մասին հայտնում է Արարատի մարզպետարանը: Նշվում է, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: Վերջիններս հոկտեմբերի 16-ին նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում է աշխատանքը: Լաբորատոր հետազոտությունն ընթացքի մեջ է: Արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից: Հոկտեմբերի 15-ին սննդային թունավորման դեպք էր գրացվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նշել էր, որ փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը |