ՊԵԿ նախագահ. Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է16 հոկտեմբերի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է, խոշորում շատ ավելի բարդ է տարիներ շարունակ ստվեր պահել, որովհետև նրանց հետ հարկային վարչարարության ամենօրյա օնլայն ռեժիմ է գործում։ «Ամենաստվերային ոլորտն առևտուրն է, բայց նաև գյուղատնտեսությունն է բավականին ստվերային կամ չհաշվառվող», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով «Սանիթեքի» հարցին՝ պաշտոնյան շեշտել է, որ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, իրենք կարծում են, որ այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ԱԱՀ դաշտում։ «Իրենք մեզ հետ պայքարի մեջ մտան՝ փորձելով ապացուցել, որ 2018 թվականին ևս իրենք պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում։ Դա եղել է գաղափարների մարտ, որը մեզ համար ընդունելի չէր։ Մենք հաշվարկներ կատարեցինք և քրեական գործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է», - ասել է նա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կարծիքով, ՊԵԿ-ը 2 հիմնական խնդիր պետք է լուծի: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը»,-ասել էր նա: : Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ |