Բարսելոնայում հրկիզում են մեքենաներն ու բարիկադներ կառուցում![]() 17 հոկտեմբերի 2019 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Բարսելոնայում նոր թափ են ստացել բախումները ոստիկանների և Կատալոնիայի անկախացման կողմնակիցների միջև: Քաղաքի կենտրոնական փողոցներում հրկիզվել են մեքենաներ և աղբամաններ, կառուցվել են բարիկադներ, հայտնում է BBC-ին: Բողոքի ցույցերը Բարսելոնայում արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակվում են: Դրանք սկսվեցին, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց կատալոնացի քաղաքական գործիչներին՝ 2017-ին անցկացված անկախության հանրաքվեի գործով: Դիմակայությունն էլ ավելի սրվեց 51 ցուցարարի ձերբակալությունից հետո: Կատալոնիայի կառավարության նախագահը կոչ է արել դադարեցնել բռնությունը: Հոկտեմբերի 14-ին Բարսելոնայի մի քանի հազար բնակիչ երթով շարժվել էր դեպի օդանավակայան և արգելափակել այն ի նշան բողոքի Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճռի դեմ, որով Կատալոնիայի անկախացման առաջնորդները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման: Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է կատալոնացի անջատողականների 9 առաջնորդներին 9-13 տարվա ազատազրկման: 13 տարով է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Եվս 3-ին մեղադրել են անհնազանդության մեջ, սակայն կալանավորման չեն դատապարտել: 12 քաղաքական գործիչ և ակտիվիստ մերժել է ներկայացրած մեղադրանքները: 2017-ին Կատալոնիայի անկախացման համար պայքարող առաջնորդներն Իսպանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվե են անցկացրել, որը Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |