Սարատովցի ոստիկաններին, որոնք սպանել են Հայաստանի քաղաքացու, ցմահ բանտարկություն է սպառնում

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Սարատովի Լենինի շրջանի ներքին գործերի երեք աշխատակիցների ձերբակալության ժամկետը, որոնք դաժանաբար սպանել են Հայաստանի 30-ամյա քաղաքացի Արմեն Գասպարյանին: Այդ մասին հաղորդել է քննչական կոմիտեի քննչական վարչության ղեկավար Նիկոլայ Նիկիտինը: Գերատեսչությունն արդեն միջնորդություն է պատրաստել ձերբակալության ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Մարդասպան ոստիկաններին ցմահ բանտարկություն է սպառնում:



Ն.Նիկիտինը հայտարարել է նաեւ, որ «կարգի այդ պահապաններին» իրավապահ մարմիններից հարցաքննության պահի դրությամբ չեն ազատել: Բոլոր մեղադրյալները հինգ եւ ավելի տարի է ինչ աշխատում են իրավապահ մարմիններում` կրտսեր սերժանտի եւ ավագ սերժանտի պաշտոններում: Նրանցից երկուսը մեկ անգամ արդեն եղել են սեփական անվտանգության վարչության տեսակետում, նրանք «հարցաքննել» եւ սպանել են հարբած վիճակում:



Ըստ Նիկիտինի, նրանց «ուժային» ակցիայի նպատակն էր հասնել նրան, որ Գասպարյանը խոստովանի, որ ինքն է գողացել ոսկին: Այդ նպատակով նրան ծեծի են ենթարկել բաժանմունքում իսկ հետո ողջ-ողջ այրել մոտակա անտառում:



Նրանց ձերբակալել են ծանոթներից մեկի բնակարանում, հաղորդում է «Վզգլյադ-ինֆոն»: Ձերբակալված ոստիկանները խոստովանական ցուցմունքներ են տվել: Ինչպես հայտնի է դարձել կասկածյալ Գասպարյանին տնից ձերբակալել են հոկտեմբերի լույս 29-ի գիշերը: Ոստիկանները տարել են նրան քաղաքից դուրս` մի ամայի տեղ, եւ ուժեղ ծեծի ենթարկել: Այնուհետեւ նրա վրա բենզին են լցրել եւ հրկիզել: Գասպարայնն ուշքի է եկել եւ փորձել է փախչել, սակայն ոստիկանները հարվածել են նրա գլխին, որից հետո թաղել են մարմինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---