Շոյգու. Սիրիայում 12 բանտ կա, որտեղ ահաբեկիչներին այլևս չեն հսկում![]() 21 հոկտեմբերի 2019 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում 12 բանտ կա, որտեղ օտարերկրացի գրոհայիններն առանց հսկողության են մնացել թուրքական ռազմական գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն: «Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների այսպես կոչված հակառակ միգրացիային պատմական հայրենիք»,-ասել է նա Պեկինում ընթացող Սյանշանի անվտանգության համաժողովի ընդլայնված նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին: Նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը համախմբել ջանքերը՝ հակազդելու համար «ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանն ու քարոզչությանը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |