Թրամփը չեղարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները![]() 24 հոկտեմբերի 2019 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ի պատասխան թուրքական ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում: «Ես հրահանգել եմ ֆինանսների նախարարին չեղարկել հոկտեմբերի 14-ից գործող բոլոր պատժամիջոցները»,-ասել է Թրամփը Վաշինգտոնում, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն հաղորդագրություն է հրապարակել պատժամիջոցները չեղարկելու մասին: ԱՄՆ ֆինանսների նախարարության OFAC (Office of Foreign Assets Control) ստորաբաժանումը, որը պատասխանատու է պատժամիջոցների կիրառման համար, հայտարարել է, որ չեղարկվում են Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզի և ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի դեմ գործող պատժամիջոցները: Ըստ Թրամփի, Թուրքիան հավաստիացրել է, որ հրադադարի ռեժիմը Սիրիայի հյուսիսում մշտական է լինելու, միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ պատժամիջոցները չեն չեղարկվի, «եթե ինչ-որ բան պատահի»: Թրամփը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն «լավ ծառայություն է» մատուցել հակամարտող կողմերին: «Մենք շատ մեծ գործ արեցինք նրանց բոլորի համար, և հիմա մենք հեռանում ենք: Թող ուրիշները կռվեն վաղուց արդեն արյունոտ այդ ավազի համար»,-ասել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հարցում:Նախագահները հաստատել են հավատարմությունը Սիրիայի միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը: Նշվում է, որ առկա ստատուս քվոն «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում՝ Թել Աբյադի և Ռաս էլ Այնի միջև 32 կմ խորությամբ, կպահպանվի: Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողության սահմաններից դուրս տարածքը կզբաղեցնեն Սիրիայի զինծառայողներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ուժերի նահանջին սահմանից 30 կմ խորությամբ: Այդ գործողությունը պետք է ավարտվի 150 ժամում: Այդ պահից կմեկնարկի ռուս-թուրքական համատեղ պարեկությունը սահմանից 10 կմ խորությամբ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք, բացառությամբ Ղամիշլիի: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |