ԴիԿապրիոն «Օսկարի» հավակնորդների թվում է24 հոկտեմբերի 2019 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակին տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հավակնում են ԼեոնարդոԴիԿապրիոն, Մեթյու Ռիզը, Ռոբերտ Փաթինսոնը և Ջոնաթան Փրայսը: Ինչպես նշում է Indiewire-ը, Sony ստուդիան որոշել է առաջադրել ԴիԿապրիոյի թեկնածությունը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Նույն ստուդիան առաջադրել է նաև Բրեդ Փիթի թեկնածությունը նույն ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար, գրում է ՌԲԿ-ն: Բացի այդ ստուդիան, առաջադրել է նաև Մեթյու Ռիզին «Հիանալի մի օր հարևանությամբ» ֆիլմում դերակատարման համար, իսկ Թոմ Հենքսը կհավակնի մրցանակին երկրորդ պլանի դերակատարման համար: Netflix սթրիմինգային ծառայությունը ևս իր թեկնածուներին է առաջադրել: Գլխավոր անվանակարգում՝ Ջոնաթան Փրայսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերակատարման համար «Երկու պապ» ֆիլմում, իսկ երկրորդ պլանի անվանակարգում՝ Էնթոնի Հոփքինսին, որը կատարել է Բենեդիկտոս պապի դերը: 2018-ին տղամարդու գլխավոր դերակատարման համար «Օսկարի» է արժանացել Ռամի Մալեքը «Բոհեմյան ռապսոդիայում» Ֆրեդի Մերքյուրիի դերը կատարելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |