Ալի Բաբաջան. Թուրքիան կանի հնարավորը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար

PanARMENIAN.Net - «Կատարվող գործընթացները ցույց են տալիս, որ Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեւական դիմակայության ու հակամարտության հանգուցալուծման դեպքում տարածաշրջանում կարող է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվել»,-Ստամբուլում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, ներկայումս կողմերը քաղաքական կամք են դրսեւորում, ուստի կա հիանալի հնարավորություն երկու վերոնշյալ խնդիրների լուծումն արագացնելու համար:



Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ վերջին իրադարձությունները Վրաստանում էլ ավելի պայմանավորեցին տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն անել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում: «Պատկերացրեք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բոլորովին նոր հարաբերություններ են հաստատվել: Այդ դեպքում առաջանում են հսկայական առեւտրային, հաղորդակցային, տրանսպորտային եւ էներեգտիկ հնարավորություններ: Մենք կանենք հնարավորը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»,-ասել է Բաբաջանը, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---