Մ-20 ԵԱ․ Ծանրորդ Կարեն Ավագյանը ոսկի է նվաճել![]() 25 հոկտեմբերի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - 89 կգ քաշային Կարեն Ավագյանը դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։ Հայ ծանրորդը երկամարտում ցույց է տվել 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Ավագյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի, իսկ հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։ Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արա Աղանյանը նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել։ Երկամարտում Աղանյանը ցույց է տվել 358 կգ արդյունք (162կգ+196կգ): Աղանյանը փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ ոսկե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ավելի վաղ Մ-20 տարեկանների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |