Քանյե Ուեսթն իր ալբոմի վրա աշխատողներին արգելել է զբաղվել մինչամուսնական սեքսով25 հոկտեմբերի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփեր, հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը պատմել է, որ իր Jesus Is King ալբոմի վրա աշխատող մասնագետներին արգելել է զբաղվել մինչամուսնական սեքսով: Այդ մասին նա ասել է Apple Music Beats 1-ում դիջեյ և հեռուստահաղորդավար Զեյն Լուոին տված հարցազրույցում: Ուեսթը հայտարարել է, որ հորդորել է իր պատանի օգնականներին ու ընկերներին ավելի պարկեշտ կյանք վարել: «Ես խնդրել եմ մարդկանց...Ես հիմա ծայրահեղ բան կասեմ: Մի ժամանակահատված կար, երբ ես խնդրել էի ալբոմի վրա աշխատող մարդկանց զերծ մնալ մինչամուսնական սեռական կապերից»,-ասել է Ուեսթը, գրում է Esquire.ru-ն: Բացի այդ, ռեփերը խոստովանել է, որ ժամանակին ուղղակի տարված է եղել սեքսով և համեմատել է այն թմրամոլության հետ: Ըստ երաժշտի, այժմ նա հաղթահարել է այդ կախվածությունը: Ուեսթը նոր ալբոմի ոգեշնչման աղբյուրը եղել են իր իսկ կողմից անցկացվող «կիրակնօրյա ժամերգությունները»: Այն կոչվելու է Jesus Is King, և, հավանաբար, կթողարկվի Սբ Ծննդյան օրերին: Ռեփերն այլ մանրամասներ չի ներկայացրել: Ուեսթը նաև անվանել է իրեն «անկասկած, բոլոր ժամանակների մեծագույն արտիստ», ինչպես նաև հաստատել է 2024-ի համար իր նախագահական հավակնությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |