ՀՀ հավաքականը 2-րդ հաղթանակն է տարել շախմատի թիմային ԵԱ-ում

ՀՀ հավաքականը 2-րդ հաղթանակն է տարել շախմատի թիմային ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և Արման Փաշիկյանը հաղթել են, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները,հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Ֆրանսիայի հետ մրցամարտը: Հաղթանակի են հասել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Սլովակիան:

 Ուշագրավ
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
Պատասխանելով Հայաստան-Թուրքիա առաջիկա խաղի մասին հարցին՝ ասել է, որ չէր ցանկանա, որ այդ հանդիպումը շատ քաղաքականացվեր
«Պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է»,-ասել է Պետրակովը
Մարզադաշտի տոմսարկղում վաճառքը կմեկնարկի մարտի 26-ից
---