«Սառեցված հակամարտությունների» հալեցումը աղետ է Հարավային Կովկասի երկրների համար 3 նոյեմբերի 2008 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության այժմյան ստատուս-կվոն անփոփոխ չէ, այն մշտապես փոխվում է, իսկ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին նաեւ, որ այն անվտանգ չէ: Այդ մասին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական խաղաղարար համաժողովում հայտարարել է International Alert ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Դան Սմիթը: «Սառեցված հակամարտությունների» հալեցումը աղետ է Հարավային Կովկասի երկրների համար, եւ օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսեթիայում դա շատ լավ ցույց տվեցին»,-ասել է Սմիթը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բրյուսելից, Սմիթն ընդգծել է, որ հաղթանակը պատերազմում չի նշանակում հակամարտության վերջնական կարգավորում: «Ի վերջո, տանուլ տվեցին երկու կողմերը, էլ չասած ֆինանսական կորուստների մասին: Նույնը կարող է տեղի ունենա այն դեպքում, եթե փորձ արվի ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է նա: International Alert-ի գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ ռազմական գործողությունների արդյունքում տառապում են ոչ միայն մարդիկ, այլ տուժում են նաեւ հաղորդակցություններն ու խողովակաշարերը, որոնք կարեւոր են տարածաշրջանի կենսապահովման համար: Կազմակերպության նպատակն է, ըստ նրա, թույլ չտալ, որ Կովկասի հակամարտությունները ռազմական փուլ մտնեն: «Դա հնարավոր է անել միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսության միջոցով»,-ասել է Դան Սմիթը: Իր հերթին International Alert-ի ծրագրերի տնօրեն Ֆիլ Շամփեյնն ընդգծել է, որ Վրաստանի իրադարձությունների պատճառով այժմ ամենահարմար ժամանակն է ղարաբաղյան խնդրին անդրադառնալու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |