ՀՀ-ն կհյուրընկալի երիտասարդ առաջնորդների Agora Yerevan 2020 կոնգրեսը

ՀՀ-ն կհյուրընկալի երիտասարդ առաջնորդների Agora Yerevan 2020 կոնգրեսը

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի եվրոպական հայտնի և խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից մեկի` AEGEE-Եվրոպայի (Եվրոպական Ուսանողների ֆորում) գլխավոր ասամբլեան: Եվրոպական մոտ 40 երկրից Երևան է ժամանելու 500-ից ավել երիտասարդ առաջնորդ՝ մասնակցելու Agora Yerevan 2020 կոնգրեսին:

Սա երիտասարդական քաղաքականության ոլորտի եվրոպական մեծ համաժողով է, որի աշխատանքներին կներգրավվեն վերոնշյալ ոլորտի ճանաչված փորձագետներ Հայաստանից և արտերկրից: Կոնգրեսը տեղի կունենա Երևանում՝ 2020 թ. մայիսի 6-10-ը:

AEGEE/Եվրոպական Ուսանողների Ֆորում կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ՝ հայկական կողմի առաջարկով, կկազմակերպվի նաև բարձր մակարդակի թեմատիկ խորհրդաժողով, որը նվիրված կլինի թվայնացմանն (digitalization) ու արդյունավետ կառավարմանը և երիտասարդության շրջանում նորարարական ՏՏ (IT) գործիքների կիրառմանը: Խորհրդաժողովը կկրի «Որոշողը Դու ես» խորագիրը (You Decide), իսկ Կոնգրեսի նման ձևաչափը հայ երիտասարդներին կծանոթացնի IT տեխնոլոգիաների և քաղաքականության համադրության հնարավորություններին:

Այս միջոցառումը Հայաստանի ՏՏ ներուժը ցուցադրելու և երիտասարդական քաղաքականության ոլորտում նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն կլինի, ինչպես նաև այն կնպաստի եվրոպացի երիտասարդների մոտ Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը: Կոնգրեսի ընթացքում քննարկվող թեմաները և ընդունված վերջնական հռչակագիրը նոր սկիզբ կդնեն Հայաստանի և եվրոպական այլ երկրներում հանրային կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը:

Երևանն ընտրվել է որպես կոնգրեսը հյուրընկալող քաղաք՝ թեժ մրցակցության արդյունքում և ձայների մեծ տարբերությամբ առաջ է անցել Մոսկվայից, Բուդապեշտից և Անկարայից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---