«Պոբեդայի» տոմսերը դեպի ՌԴ կթանկանան ոչ թե 25, այլ 5 եվրոյով28 հոկտեմբերի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն արտերկրի օդանավակայաններից դեպի ՌԴ թռիչքների տոմսերի գները կբարձրացնի 5, ոչ թե 25 եվրոյով, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել: Տոմսերի նոր գներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 28-ից, հայտնում է Interfax.ru-ն: Ավելի վաղ «Պոբեդայի» ներկայացուցիչը հայտնել էր, որ ընկերությունը բարձրացնելու է տոմսերի գները 25 եվրոյով, քանի որ դատարանն արգելել է ավիափոխադրողին գումար գանձել գրանցման համար արտերկրի օդանավակայաններում: Ուստի, ինչպես բացատրում էր «Պոբեդան», ավիաընկերությունը ստիպված է այդ գումարը ներառել տոմսի արժեքի մեջ: «Պոբեդայի» չվերթերի վճարովի գրանցումը գործում էր 2018-ի հոկտեմբերից: Անվճառ կարելի է գրանցվել առցանց: Հոկտեմբերի 8-ին Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել էր Մոսկվայի միջտարածաշրջանային դատախազության հայցը և պարտավորեցրել «Պոբեդային» չեղարկել վճարոի գրանցումը արտերկրի օդանավակայաններում: ՌԴ օդանավակայաններում «Պոբեդան» գրանցման համար լրացուցիչ գումար չի գանձում՝ այն չի համարվում լրացուցիչ ծառայություն և ներառված է օդանավակայանի ընդհանուր գանձումների և տոմսերի արժեքի մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |