«Հայաստան» հիմնադրամի և «Հայփոստի» երկարամյա գործակցության հուշագիրը վերակնքվել է

«Հայաստան» հիմնադրամի և  «Հայփոստի» երկարամյա գործակցության հուշագիրը վերակնքվել է

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկականհիմնադրամի և «Հայփոստի» բարեհաջող համագործակցությունը շարունակվում է։ Արդեն հայտնի է 2019-ի հեռուստամարաթոնի օրը՝ այն կկայանա նոյեմբերի28-ին, ժամը՝22:00–ին և առաջին անգամ կհեռարձակվի Հայաստանից, հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով։

«Հայփոստը» շարունակում է օժանդակել հիմնադրամին, ուստի այս տարի ևս հուշագիր է ստորագրվել երկու կազմակերպությունների միջև՝ համաձայն որի «Հայփոստը» օժանդակելու է Հիմնադրամին այս տարվա մարաթոնի շրջանակներում մուտքագրված դրամական նվիրատվությունների հավաքագրման գործում։

ՀՀՀ-ի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշել է. «Հիմնադրամը շատ կարևորում է «Հայփոստի» հետ համագործակցությունը։ Իր ավելի քան 900 բաժանմունքներով և հենակետերով ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այն հուսալի կամուրջ է ստեղծում հիմնադրամի և քաղաքացիների միջև»:

«Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի խոսքով. «Ընկերությունը մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ է իր նպաստը բերում այն կարևորագույն առաքելությանը, որ իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը»:

Հեռուստամարաթոնին ընդառաջ, մինչև 2019-ի ավարտը, բոլոր փոստային բաժանմունքների օպերատորները ՀՀ քաղաքացիներից կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն: Փոստային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ապահովելու հայկական համայնքների կայուն և համաչափ զարգացումը։

2019-ի հեռուստամարաթոնի առանցքային թեմաներն են խմելու ջուրը և արևային էներգիան՝«Ես իմ անուշ Հայաստանի» կենարար ջուր և արև համայնքներին» կարգախոսով։

Լինելով հարուստ ջրային պաշարներով երկիր, ցավով պիտի նշենք, որ շատ համայնքներում դեռևս առկա են խմելու ջրի որակի և հասանելիության հետ կապված հիմնախնդիրներ։Որակյալ և բավարար քանակով ջրամատակարարում ունենալու կարևորությունը առավել քան կենսական է։ Վստահ ենք, որ միասնական ջանքերով կարող ենք լուծել այս խնդիրը։

«Հիմնադրամը վերջին երկու տարում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև վերականգնվող էներգիայի ծրագրերի իրականացմանը, որի արդյունքում հանրային նշանայություն ունեցող շենքերն ապահովված կլինեն անվճար ջեռուցմամբ և էլեկտրաէներգիայով։ Վերականգնվող էներգիայի ծրագրերի արդյունավետության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում խնայված գումարները ուղղել համայնքային կայուն և համաչափ զարգամցմանը», - նշել է Արշամյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---