Փաշինյան. 2018-ի մայիսի համեմատ 74,969 աշխատատեղ է ավելացել

Փաշինյան. 2018-ի մայիսի համեմատ 74,969 աշխատատեղ է ավելացել

PanARMENIAN.Net - 2018-ի մայիսի համեմատ Հայաստանում 74 հազար 969 աշխատատեղ է ավելացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սեպտեմբերին հայտարարել էի, որ նախորդ տարվա (2018-ի) մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ:

Հոկտեմբերի 28-ի դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Սա շատ լավ նորություն է»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում, պատասխանելով Հայաստանում գործազրկության աճի մասին հարցին, վարչապետ Փաշինյանը նշել է, որ կա նաև աշխատողի՝ աշխատաշուկայի պահանջներին չբավավրելու խնդիրը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---