Փաշինյան. Աշխատանքից ազատված ՊԵԿ աշխատողը կվերադառնա կառույց

Փաշինյան. Աշխատանքից ազատված ՊԵԿ աշխատողը կվերադառնա կառույց

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՀՀ պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով աշխատանքից ազատված ՊԵԿ աշխատակիցը կրկին ծառայության կընդունվի ՊԵԿ համակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ժամանակահատվածը բավարար էր տվյալ իրավիճակի վերաբերյալ հետևություններ անելու համար: «Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով»,- գրել է վարչապետը՝ նշելով, որ առաջիկայում պատրաստվում է այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում, տեսնելով անկյունում դրված է Հայաստանի դրոշը` կեղտոտ վիճակում, կարգադրել էր բոլորին ազատել աշխատանքից։ ՀՀ վարչապետի այցից ու հայաստանյան դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին նրա նկատողությունից հետո աշխատանքից ազատվել էին ոչ միայն մաքսատան տվյալ աշխատակիցը, այլև տվյալ վարչության պետը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---