Հանձնաժողով. Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ29 հոկտեմբերի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ գեներալի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի ներկա լինի դատական նիստերին։ Հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Հանձնաժողովի եզրակացությունը Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ ընթերցել է դատավորը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Գեներալը առողջական վիճակի պատճառով չի ներկայանում արդեն տասից ավելի դատական նիստերի: Դատարանը գրությամբ կդիմի «Նաիրի» բժշկական կենտրոն, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի գեներալի ներկայությունը։ 63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է 2019-ի հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ 52-ամյա Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |