2020-ին շրջակա միջավայրի նախարարությանը 6,9 մլրդ դրամ կհատկացվի

2020-ին շրջակա միջավայրի նախարարությանը 6,9 մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությանը 2020 թվականի բյուջեի նախագծով հատկացվող ընդհանուր բյուջեն 6,9 մլրդ դրամ է, որից 1,6 մլրդը Գերմանական զարգացման բանկի կողմից դրամաշնորհի միջոցով տրվող գումարն է: Այս մասին Ազգային ժողովում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, հայտնում է panorama.am-ը:

Գրիգորյանի խոսքով՝ տարվա ընթացքում գերատեսչությունն ունենալու է 5 ծրագիր, որի մեջ ներառված է 28 միջոցառում:

«Գումարները կհատկացվեն ապարատի պահպանությանը, տեխնիկական վերազինմանը, բնության հատուկ պահպանվող տարածքներին, որի գումարը 2,8 մլրդ է և որից 1,6-ը դրամաշնորհն է: Անտառների ծրագրի համար հատկացվել է 2,2 մլրդ, ունեն նաև թանգարանների ծրագրեր, որի մեջ ներառված է բնության թանգարանը և կենդանաբանական այգին»,- նշել է նախարարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---