ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Թովմասյանի դեմ քրգործը![]() 29 հոկտեմբերի 2019 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, հայտնում է «Շանթ» հ/ը-ն՝ հղում անելով ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանին։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ: «Հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը սկսել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: ՍԴ-ն մերժել էր՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը: Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, իսկ հաջորդ օրը ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն ԱԱԾ-ում հարցաքննվել էին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |