Նախարար. 2019-ին 295 կմ ճանապարհ է ասֆալտապատվել31 հոկտեմբերի 2019 - 14:41 AMT PanARMENIAN.Net - 2019-ի սկզբից Հայաստանում 295 կմ ասֆալտապատում է իրականացվել, մինչև նոյեմբերի 15-ը կավարտվի ևս 35 կմ աշխատանքները: Այս մասին կառավարության նիստում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրով գումար հատկացնելու մասին քննարկման ժամանակ: Կառավարությունը հաստատել է մարզպետարաններին գումար հատկացնելու որոշումը: Պապիկյանի խոսքով՝ 34 համայնքների 49 սուբվենցիոն ծրագրերի համար ընդհանուր գումարը մրցույթների արդյունքում կազմել է 983.8 մլն դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 489.3 մլն: Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտապատմանը վերաբերող հարցին ի պատասխան, Պապիկյանը նշել է, որ «ասֆալտային գործերն» ընթանում են բնականոն հունով, հնարավոր են նաև հավելյալ արդյունքներ: «Հնարավոր չէ, որ չհասցնենք սահմանված 330 կմ ասֆալտապատումն ավարտին հասցնել, քանի որ առաջնային շերտն արդեն դրված է՝ բացառությամբ 2-3 օբյեկտի: Արված է 295 կմ երկշերտ ասֆալտապատում»,-ասել է նախարարը: Անդրադառնալով ասֆալտապատման թեմային՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ, եթե նշված ցուցանիշին գումարվի սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատումը, ապա տարվա ընթացքում ասֆալտապատման ցուցանիշով 500 կմ-ը կանցնեն: Վարչապետը հավելել է, որ հաջորդ տարվա համար նախատեսված է 500 կմ ճանապարհի ասֆալտապատում՝ առանց սուբվենցիոն ծրագրերի, իսկ սուբվենցիոն ծրագրերի հետ միասին ցուցանիշը պետք է անցնի 700 կմ-ից: Իրավական տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ 2019-2021թթ.-ին նախատեսվում է իրականացնել միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ, որի նպատակով նախատեսվում է հատկացնել յուրաքանչյուր տարի համապատասխանաբար 9 մլրդ դրամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |