Մնացականյան. Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը միշտ ամենակարևորն է

Մնացականյան. Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը միշտ ամենակարևորն է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերի լարվածության աճին արցախա-ադրբեջանական սահմանին, ասել է, որ սրացման ռիսկերի նվազեցումը մշտապես է կարևորվում:

Նա հավելել է, որ որևէ փակուղի չի տեսնում, շարունակում են շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև դա աշխատանք է, որը պետք է արվի, հայտնում է Aysor.am-ը։

«Սա վերաբերում է մեր անվտանգությանը, վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության հաստատմանը։ Այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և պատասխանատու չէ», - ասել է նա:

Դիտարկմանը, որ հրադադարի խախտման դեպքեր հակառակորդը թույլ է տալիս նաև հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.«Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարևորագույն հարց է։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է ատելության քաղաքականությունը, և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա։ Տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց, ընդհանուր առմամբ, կա խախտումների նվազում, և սա մեզ համար բացարձակ կարևոր հարց է»։

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այդ մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---