502,000 քաղաքացու թոշակ կբարձրանա 1 նոյեմբերի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականին կբարձրանա շուրջ 33,646 զինկեսաթոշակառուների և 468,761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը, աշխատանքային և զինվորական կենսաթոշակը կդառնա 18,000 դրամ` նախկին 16,000 դրամի փոխարեն: Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, 502,000 հոգու թոշակ կբարձրանա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 492.5 մլրդ դրամ, ինչը շուրջ 48 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է։ Այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակների բարձրացմանը՝ միջինը 10%-ով։ Բաթոյանը նաև հիշեցրել է, որ 2020-ին նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 26,500 դրամ՝ 25,500 հազարի փոխարեն, իսկ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը՝ առաջին 10 տարվա համար՝ 950 դրամ 800 դրամի փոխարեն։ Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կկազմեն 26,500 դրամ՝ ներկայիս 25,500 դրամի փոխարեն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |