Կարապետյան. Կենդանաբանական այգու հարակից տարածքի թափառող շները վնասազերծվում են (վիդեո)

Կարապետյան. Կենդանաբանական այգու հարակից տարածքի թափառող շները վնասազերծվում են

PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հատտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։ Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ։

Նաև տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում են վնասազերծված շները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---