Նիկոլա Սարկոզին իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան գործընթացին եւ Հայաստան-Թուրքիա երկխոսությանը

PanARMENIAN.Net - Փարիզում ընթացող աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանն ընդգծել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, կարեւոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում: Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին եւ հայ-թուրքական քաղաքական ընթացող երկխոսությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին` Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար: Երկու երկրների ղեկավարները ընդգծել են Ֆրանսիայի հայ համայնքի անգնահատելի դերը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:



Օրվա երկրորդ կեսին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում սա Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն էր Նիկոլա Սարկոզիի հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների բանակցութունների օրակարգում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արդի փուլին, հայ-թուրքական երկխոսությանը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ էր:



Երկու երկրների նախագահները գոհունակություն են հայտնել ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների շարունակականության առթիվ եւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու բարձր մակարդակի շփումները, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բարեկամության էլ ավելի խորացմանը: Նախագահները դրական են գնահատել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների արձանագրված աճը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---