Հայաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ սենատոր Բարաք Օբամային: Ուղերձում ասված է.«Մեծարգո պարոն Օբամա, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ:



Վստահ ենք, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան հարա֊բերությունները նոր որակ կստանան, եւ մեր երկրների միջեւ կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:



Ամերիկայի հայկական համայնքի խոշորագույն կառույցներն ինձ բազմիցս իրենց ոգեւորությունն են փոխանցել Ամերիկայի ժողովրդին Ձեր խոստացած փոփոխու֊թյունների վերաբերյալ: Բարձր ենք գնահատում հայ ժողովրդի խնդիրների շուրջ Ձեր տեղեկացվածությունն ու մոտեցումները: Հավատում ենք, որ ամերիկահայերը կդառնան մեր երկրները կամրջող ամուր օղակ:



Հայ ժողովուրդը երախտապարտ է Միացյալ Նահանգներին` Հայաստանին համա֊կողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից առ այսօր: Շարունակելու ենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի այդ օժանդակությունը նպաստի Հայաստանում ժողովրդավարության ամ֊րապնդմանն ու տնտեսական վերելքին:



ԱՄՆ-ը` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դերակատարում ունի նաեւ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:



Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի Նախագահ ընտրվելու առթիվ` մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նախանգների եւ ի բարօրություն նրա ժողովրդի»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---