Գոռ Սուջյան. Մետրոյի մոտի ներկայացմանը հավանություն չեմ տվել 5 նոյեմբերի 2019 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հայտնի երգիչ Գոռ Սուջյանն արձագանքել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի «Ազատության» ռադիոկայանի եթերում արած այն հայտարարությանը, որ հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանն իրենց հավանությունն են տվել ոլորտի մասնգետները՝ նշելով նաև Սուջյանի անունը: Նախարարն ասել էր, որ կան մասնագետներ, որոնք գիտեն ոլորտը և այդ հանձնախմբերն են, որ գնահատական են տալիս ներկայացված աշխատանքներին: Ըստ նախարարի, տվյալ դեպքում դրական եզրակացություն է տվել նաև երգիչ Գոռ Սուջյանը: Սուջյանը հերքել է իր ազդեցությունը՝ նշելով, որ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Այդ մասին նա գրառոմ է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է՝ քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեի՝ որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին՝ ես դրան հավանություն չէի տա»։ Որպես ներկայացմանը հավանություն տված հանձնաժողովի անդամներ ԿԳՄՍ նախարարը նշել է նաև տվյալ նախարարության փոխնախարար փոխնախարար Արա Խզմալյանին, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանին, Օպերայի երգիչ Լիպարիտ Ավետիսյանին և ևս մեկ անձի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |