Կաշառք վերցնելու փաստով երկու ոստիկան է ձերբակալվել (վիդեո) 5 նոյեմբերի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել են կաշառք վերցնելու փաստով: Այս մասին հաղորդում են ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը, հետաքննիչի հետ բանակցելուց հետո, քաղաքացուց որպես կաշառք պահանջել են $200, ապա սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50,000 դրամի շուրջ։ Նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում որպես կաշառք պահանջված 50,000 դրամը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվել է կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ՝ հետագա քննության։ Նախաքննությունը շարունակվում է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |