AAA-ն հույս ունի, որ Օբամայի վարչակազմը կանի ամեն բան, որպեսզի ԱՄՆ դիվանագետները ազատորեն արտահայտվեն Հայոց ցեղասպանության մասին 5 նոյեմբերի 2008 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) շնորհավորել է Բարակ Օբամային ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են AAA-ում: «Օբամայի հաղթանակը պատմական հաղթանակ է: Համագումարը հույս ունի, որ ԱՄՆ նոր վարչակազմը կանի ամեն բան, որպեսզի ԱՄՆ դիվանագիտական բաժանմունքը տեղեկացվի եւ ազատորեն արտահայտվի Հայոց ցեղասպանության մասին»,- հայտնել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ինչպես Բարակ Օբաման, այնպես էլ Ջո Բայդենը` ԱՄՆ նոր փոխնախագահը, հետեւողականորեն իրենց անգոհունակությունն են արտահայտել կապված Հայոց ցեղասպանության առնչությամբ Ջորջ Բուշի վարչակազմի վարած քաղաքականության հետ: ԱՄՆ Սենատում լինելու ընթացքում, մասնավորապես, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր արտահայտության համար Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հրաժարականից հետո եւ նոր ամերիկյան դեսպանի թեկնածությունների առաջադրման շրջանում սենատոր Օբաման եւ Բայդենը մի անգամ չէ, որ հանդես են եկել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման օգտին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |