Օբամայի ընտրվելը առանձնահատուկ փոփոխությունների չի հանգեցնի Հայաստանի առնչությամբ ամերիկյան քաղաքականությանը

PanARMENIAN.Net - «Հայերին հետարքրքում են Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով Բարակ Օբամայի կատարած հայտարարությունները, բայց դա ընդամենը նախընտրական հռետորականություն է: Դա կապված է նրա հետ, որ ԱՄՆ հայկական համայնքը միշտ քվեարկում է շատ միաձայն եւ կախված այն բանից, թե ինչ է ասում այս կամ այն թեկնածուն հայկական հարցի վերաբերյալ»,- Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:



Նա նաեւ նշել է, որ նախընտրական հռետորականությունն ու հետընտրական քաղաքականությունը տարբեր բաներ են, ուստի Օբամայի ընտրվելը կտրուկ փոփոխությունների չի հանգեցնի Հայաստանի առնչությամբ ամերիկյան քաղաքականությանը: Հայ քաղաքագետը ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է, նախ եւ առաջ, սեփական շահերի պաշտպանությանը եւ այդ առումով Հարավային Կովկասի եւ Հայաստանի հանդեպ առանձնահատուկ փոփոխություններ չեն լինելու:



Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման հավաքեց հաղթանակի համար անհրաժեշտ ընտրական ձայների քանակը: CNN-ի տվյալներով, Օբաման ստացել է Ընտրողների կոլլեգիայի անդամների 338 ձայները: Նրա հակառակորդը` հանրապետական Ջոն ՄըկՔեյնը, երկրորդն է` ընտրողների 156 ձայներով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---