Նախագահը` իջևանցիներին. Մեծ քաղաքից դուրս ևս կարելի է ապրել ժամանակակից կյանքով 9 նոյեմբերի 2019 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Կարելի է ապրել մեծ քաղաքից դուրս, բայց ապրել ժամանակակից կյանքով: Այդ մասին աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը: Նախագահ Սարգսյանը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև փոխանցել մարզի սահմանամերձ համայքներ այցելությունից իր տպավորությունները: Նա նաև իր խորհուրդներն է փոխանցել երիտասարդներին՝ հորդորելով կրթության համար նախատեսված իրենց ժամանակն արդյունավետ օգտագործել: «Կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի բազմակողմանի կրթված: Եթե դուք սովորում եք մաթեմատիկա և որոշեք, որ միայն դա եք սովորելու, լինեք սահմանափակ անձնավորություն, չեք կատարի այն, ինչ մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն ձեզանից սպասում ենք: Մենք սպասում ենք, որ դուք նախ և առաջ լինեք բազմակողմանի զարգացած և ազնիվ, բարոյական մարդ,-նշել է նախագահը: -Շատ էական է, որ լինեք հայրենասեր, ունենաք պրոֆեսիոնալ բարձր որակներ, որ լավ կրթություն ստանաք: Ձեր կյանքի ամենաթանկ բաներից մեկը ժամանակն է: Ափսոս կլինի, որ գաք համալսարան ու չսովորեք, այդ դեպքում դուք ինքներդ ձեզ կխաբեք: Այդ ժամանակը հետ չի գալու»: Նախագահը նշել է, որ տպավորված է մարզի սահմանամերձ համյանքներ իր այցով և իրենց հողին ամուր կանգնած ստեղծագործ, հոգով ամուր ու աշխատասեր մարդկանցով: «Հայաստանը միայն Երևանը չէ: Կարելի է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ստեղծել մրցունակ արտադրանք և ունենալ հոյակապ կյանք՝ այս հոյակապ վայրում,- ընդգծել է նախագահը:- Մեր նպատակը պետք է լինի թե՛ գյուղում, թե՛ քաղաքում կյանքի որակը նույնը դարձնելը: Որպեսզի այն, ինչ հնարավոր է ստանալ Երևանում, հնարավոր լինի ստանալ նաև այստեղ»: Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը դիտել են նաև համալսարանի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |