Նազարբաև. Զելենսկին համաձայն է հանդիպել Պուտինի հետ Ղազախստանում12 նոյեմբերի 2019 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները կազմակերպել: Իր նախաձեռնությունը Նազարբաևը ներկայացրել է Ուկրաինայի նախագահին անձնական հանդիպման ժամանակ և վերջինս տվել է համաձայնությունը, պնդել է Ղազախստանի նախկին նախագահը: «Ես արդեն ստացել եմ Զելենսկու համաձայնությունը, հայտնել եմ այդ մասին Ռուսաստանի նախագահին: Հիմա տեսնենք: Եթե չեզոք հարթակ է պետք, ես առաջարկել եմ Ղազախստանը»,-ասել է Նազարբաևը «Աստանայի ակումբ» բանավիճային ակումբի նիստում, գրում է «Կոմերսանտը»: Նոյեմբերի 11-ին Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են կարգավորումն Ուկրաինայում: Զրույցի այլ մանրամասներ Կրեմլը չի բերել: Զելենսկու հետ Նազարբաևը հանդիպել է Տոկիոյում հոկտեմբերի 22-ին: ՌԴ և Ուկրաինայի նախագահները արդեն մի քանի հեռախոսազրույց են անցկացրել՝ հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին: Զելենսկին ասում էր, որ անձմաբ կցանկանար հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, նրա խոսքերով, դեռևս իրենց հանդիպումը հնարավոր է միայն նորմանդական ձևաչափով՝ ՌԴ, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա: Այդ գագաթնաժողովի անցկացման պայմաններից մեկը ուժերի բաժանումն էր Դոնբասում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |