Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Էբոլայի դեմ առաջին պատվաստանյութին12 նոյեմբերի 2019 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Էբոլայի հարուցիչի դեմ առաջին պատվաստանյութի պաշտոնական կիրառմանը: Մինչ օրս պատվաստումներն անցկացվում էին բարեգործական փորձարարական գործընթացի շրջանակում՝ փաստացի դա կլինիկական փորձարկումներ էին դաշտային պայմաններում: Այժմ պատվաստանյութը թույլատրված դեղամիջոցի կարգավիճակ է ստացել, դա նշանակում է, որ արտադրող Merck ընկերությունը կկարողանա ավելի պարզ ճանապարհով և ավելի արագ առաքել պատվաստանյութն աֆրիկյան երկրներ, գրում է N+1-ը: Մինչ օրս պաշտոնական պատվաստանյութ չկար, չնայած, որ մշակումները սկսվել էին դեռևս 2014-ին: Այժմ հետազոտման տարբեր փուլերում է գտնվում 8 պատվաստանյութ, որոնցից մեկը Էրվեբո (Ervebo, rVSVΔG-ZEBOV-GP) պատվաստանյութն է, որը պաշտոնական ճանաչում ստացավ: Այն ստեղծվել է վեզիկուլյար ստոմատիտի հիման վրա, որով հիվանդանում են անասունները, և որը անվնաս է մարդկանց համար: Մոդիֆիկացված հարուցիչը, սեփական գեներից բացի, տեղեկատվություն է կրում էբոլավիրուսի սպիտակուցներից մեկի մասին և դրանով իսկ մարդու օրգանիզմի իմունային համակարգը ծանոթացնում «թշնամու» հետ մինչ առաջին հանդիպումը: Մինչ օրս բժիշկները «օղակաձև» մոտեցում են կիրառել պատվաստմանը, «շերտ առ շերտ» մշակելով այն մարդկանց, որոնք շփվել են հիվանդի հետ կամ եղել են հիվանդության օջախում: Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատճառով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլա հեմորագիկ տենդի բռնկումը սկսվեց Արևմտյան Աֆրիկայում 2014-ի փետրվարին: Մյուս երկրներից առավել վիրուսից տուժել են Գվինեան, Լիբերիան և Սիեռա-Լեոնեն: Առողջպահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014-ի վերջում վարակվածների թիվն անցում էր 8 000-ը: 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որով Էբոլայի վարակն աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք ճանաչվեց: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված |