ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում

ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում

PanARMENIAN.Net - ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտետների դասախոսներն ի համերաշխություն և ի աջակցություն ուսանողների՝ հայտարարել են մեկօրյա գործադուլ (նոյեմբերի 13-ին), որպեսզի դասադուլ իրականացնող ուսանողներն իրենց միայնակ չզգան, հասկանան, որ այն խնդիրներում, որոնք իրենք բարձրաձայնում են, իրենց դասախոսներն իրենց կողքին են:

Վերոնշյալ ֆակուլտետների դասախոսական կազմը դեկանների գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քվեարկությամբ ընդունվել է հայտարարության տեքստ, որն ավելի ուշ հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները կհայտարարեն: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը, հայտնում է Panorama.am-ը:

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---