Փաշինյան. Թամադաների պատրաստող կրթահամակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստողով13 նոյեմբերի 2019 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադառնալով կրթական համակարգին, ասել է որ Հայաստանին այսօր ինժներներ են պետք: «Մենք ասում ենք՝ եկեք, թամադաների պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»,-ասաց Փաշինյանը: «Որ պահին երիտասարդը որակավորվի ինժեներ, կես ժամ հետո սկսած 200 հազար դրամով աշխատանք կգտնի, 1 տարվա ընթացքում նրա աշխատանքը կկրկնապատկվի, կեռապատկվի: Այստեղ կա մի խնդիր, գուցե նա չունենա բավարար կրթություն տպավորիչ կենացների համար: Բայց դա լուծելի խնդիր է, երևի այդ հարցն ինքնակրթության էլ կարելի է լուծել»,-ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը: Փաշինյանը հավելել է, որ այս պահին Հայաստանում ՏՏ ոլորտում մոտ 4 հազար թափուր աշխատատեղ կա: «Մենք հիմա հնարավորություն ունենք ոչ միայն աղքատությունը հաղթահարել, այլև մարդկանց բերել բարեկեցության վիճակի: Մենք նայում ենք կրթական ծրագրերը և տեսնում, թե ոնց ենք այդ դասաժամերը զբաղեցնում և ինչ կարող ենք ազատել, որը ճակատագրական նշանակություն չի կարող ունենալ, որպեսզի երեխային տանենք այն ճանապարհով՝ հզորացնելով ֆիզիկա, մաթեմատիկա, տեխնիկական գիտությունների կրթությունը: Որպեսզի երեխան, ավարտելով դպրոցը, այնպիսի բուհ գնա, որ դրանից հետո մուտք գործի բարեկեցիկ կյանք»,-ասել է վարչապետը: ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Նրանք տարբեր հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետին՝ սկսած վիզաների ազատականացումից մինչև տնտեսական առաջնահերթություններ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը |