Մոսկվայում սպանվել է հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը![]() 14 նոյեմբերի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Մոսկվայում սպանվել է մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանը: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ նշելով, որ նրա դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտա 59 հասցեում գտնվող տան մոտ ժամը 20:15-ին։ Նշվում է, որ տեղի բնակիչներից մեկը մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ տղամարդու մարմին է տեսել, ամենայն հավանականությամբ մարզիկը որոշ ժամանակ մահացած ընկած է եղել կայանատեղում։ Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA-ի վարկածով եռակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, հաղթել է IPMTF-ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով քիքբոքսինգի Ասիայի գավաթը: 40-ամյա մարզիկը 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8-ը` ձեռքերով, 3-ը` ոտքերով։ 2004 թվականին բռնցքամարտիկը Ռուսաստան է տեղափոխվել ու ավարտել կարիերան։ Նա գլխավորում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի սպորտի դեպարտամենտը, հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահն էր ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սպորտի դեպարտամենտի ղեկավարը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |